Իսկ իր աշխատանքը պատշաճ չկատարող չինովնիկն ո՞վ է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել` փորձելով հիմնավորել, որ հերոս լինելու համար պարտադիր չէ զոհվել, Եռաբլուրում լինել: Ըստ նրա` կարելի է հերոս լինել առօրյան կյանքում, սեփական աշխատանքում , գործունեության մեջ դրսեւորվելով, անշահախնդիր վարք դրսեւորելով: Կրկին նա հիշել է հարկ վճարողներին, բիզնեսմեններին, աշխատատեղ ստեղծողներին: Այդ դեպքում ծագում են մի քանի հարցեր: Եթե հարկ վճարողը հերոս է, այդ դեպքում, հարկերի հաշվին ապրող պետական չինովնիկը, որը հավուր պատշաճի չի կատարում իր աշխատանքը, ո՞վ է, ձրիակե՞ր, դավաճա՞ն, պորտաբու՞յծ։ Տվեք սրա բացատրությունը նույնպես: Թե՞ սա էլ մարդկանց նոր կուտ տալու ձև է։ Մարդիկ, որպես աշխատող, Ձեր կողմից սիրված գերշահույթ ստացող բիզնեսմենների մոտ իրենց կատարած աշխատանքին չհամապատասխանող աշխատավարձով օրեր քարշ տալով կարծում եք, որ կուտե՞ն այդ կուտը։
