ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Տարոն Չախոյան. տեսանյութ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի խոսքով՝ հունիսի 7-ին ընտրության գնացող քաղաքացիները պետք է գիտակցեն, որ եռագլուխ կուսակցությանը ձայն տալով՝ պատերազմ են բերելու մեր գլխին:

Նրա խոսքով՝ եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը իշխանությունը զավթեց, Հայաստանի մասին պետք է մոռանալ, քանի որ այդ մարդիկ այն դարձնելու են այլ պետության կցորդ:

«Անմեղսունակ խելքով ու ուղեղով ուզում են մի ամբողջ երկիր զավթել ու կառավարել: Էս մարդիկ փորձանք են, պատերազմ են բերելու փաթաթեն Հայաստանի վզին: Ծառուկյանների ու կալուգացիսամոների միջոցով Հայաստանի դեմ կռիվ են տալիս»,- ասում է Չախոյանը:

Նա դիմում է հանրությանը՝ շեշտելով. «Ուզում եք՝ ձեզ վրա Ծառուկյանի տղան կրակի, անպատիժ մնա, Սաշիկի տղաները ինչ ուզեն անեն, Քոչարյանը միլիոններ դիզի՝ գնացեք ընտրեք»:

Չախոյանի նկատառմամբ՝ «ФСБ-ի ագենտ կալուգացի Սամոն անմեղսունակ է, նույնիսկ չգիտի, որ Կառավարության նիստում օրենքներ չեն ընդունվում»:

Անդրադառնալով ՌԴ-ից Հայաստան եկող քաղաքացիներին՝ վերջինս ընդգծում է. «Այդ մարդիկ թքած ունեն, թե ինչ կլինի երկրի հետ, սակայն ասեմ, որ ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են»:

Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի կիրառած «պատժամիջոցներին», Չախոյանն այն կարծիքին է, որ դրանք հակառակ էֆեկտն են տալու. «Երբ զենք չէին տալիս, մեր գլխի ճարը տեսանք»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կիսվել սոց․ ցանցերում