Թրամփի մերձավորարևելյան գլխավոր օգնականները նրա հետ սերտ անձնական ու բիզնես կապեր ունեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքի հարցով խորհրդականներ է ընտրել երկու գործարարների, որոնց հետ սերտ կապեր ունի։

Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնացին Դոնալդ Թրամփը նշանակելու է վաղեմի ընկեր Սթիվեն Վիտկոֆին։ Նա Նյու Յորքի անշարժ գույքի շուկայում հայտնի ներդրող է և պարբերաբար քարոզարշավ էր իրականացնում հօգուտ Թրամփի վերընտրության:

Նման սերտ հարաբերությունները կօգնեն Վիտկոֆին տարածաշրջանային իր առաքելությունում՝ ասում է ազգային անվտանգության գծով վերլուծաբան Էլիսոն ՄըքՄանուսը:

«Քանի որ Վիտկոֆը պետք է ճանապարհորդի, հանդիպի օտարերկրյա գործընկերների, պետությունների ղեկավարների, նախարարների, կկարողանա այնպիսի ազդեցություն ունենալ, որը [կնշանակի], թե նա խոսում է [ԱՄՆ] նախագահի անունից, ունի հեղինակություն նման միջավայրերում»,- ասել է ՄըքՄանուսը

Կիսվել սոց․ ցանցերում