Հայաստանում 119 հոգի անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով․ ովքե՞ր են նրանք և ի՞նչ կարողություն ունեն, ո՞ր գույքերը և ի՞նչ ծավալով է Գլխավոր դատախազությունը համարում ապօրինի ձեռք բերված։ Factor TV-ն առանձնացրել է հնչեղ անուններն ու նրանց ունեցվածքը։ 20 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, ավելի քան մեկուկես միլիոն դոլարի ներդրումներ, ավանդներ, 10 միլիարդի այլ անձանց տված փոխառություններ, մասնաբաժիններ տարբեր ընկերություններում ու ևս 22 միլիարդ դրամ․ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցն ապօրինի է համարվում թվարկվածը։ Այս ամենը պատկանում է 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։ Արգելանք է դրվել Քոչարյաններին պատկանող «Տոյոտա Երևան»-ի 30 տոկոսի, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի, «Կոնգրես» հյուրանոցի և Play city ժամանցի կենտրոնի բաժնեմասերի վրա: Այս գործով անցնում է նաև Քոչարյանի գործարար որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Բռնագանձման ենթակա նրա ունեցվածքի աշխարհագրությունը սկսվում է Երևանի կենտրոնից և ձգվում մինչև սաֆարիներով հայտնի Տանզանիա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/843594.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1qAh_p7rP5L0uwVU_sRwZGu1FJG_uJqTROEuF5bP0KcqqSMkGAiGZNm0g_aem_-zFo9zZknQZEKlOKZ516DQ
© factor.am
