Ես ո՞վ եմ, որ մեղադրեմ ժողովրդին. Նիկոլ Փաշինյան (անցյալից հիշեցում)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձել է առաջիկայում թանկացումների ու գնաճի դեմ ուղղված «Ելք» դաշինքի կողմից կազմակերպվելիք երթին:

Փաշինյանը մանրակրկիտ ներկայացրել է, թե ինչ գործողություններ են պլանավորել և ինչ պետք է արվի, որ բողոքի երթն արդյունավետ լինի: Փաշինյանի պնդմամբ՝ ամեն ինչ կախված է հասարակությունից, ու եթե իրենց թիմն ստանա հասարակության աջակցությունը, ապա կկարողանա անհրաժեշտ ճնշում գործադրել խորհրդարանական մեծամասնության վրա Հարկային օրենսգիրքը վերանայելու և գնաճը կասեցնելու ուղղությամբ:

«Ելք»-ի հիմնական պահանջն է վերանայել 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի որոշ դրույթներ:

Ի դեպ, Փաշինյանը վստահեցրել է, որ իրենց քաղաքական ուժն այն ընդդիմադիր թիմն է, որին հասարակությունը ամենաշատն է վստահում, թեև ասուլիսի ընթացքում հնչեցին նաև այլ տեսակետներ, որ «Ելք»-ի վարկանիշը նվազել է ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից «5000 դրամները վերցնելու, իշխանություններին ընտրելու ու իրենցից ոչինչ չպահանջելու» ելույթի պատճառով:

«Ես ո՞վ եմ, որ մեղադրեմ ժողովրդին»,- հայտարարել է Փաշինյանը՝ ևս մեկ անգամ հստակեցնելով իր նախկին ելույթի բովանդակությունն ու իմաստը:

https://youtu.be/SqxdRsg5724

Կիսվել սոց․ ցանցերում