ԱՄԵՆԱՏԱՐՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ՝ ԻՆՉՔԱՆ «ԽՆԱՄՔՈՎ» Է ԾԱԽՍՈՒՄ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Արմեն Հովասափյանը գրում է․

«Հիմի կասեք՝ սպանեց իրա Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրի թեմայով, բայց դե սատանեն մանրուքի մեջ է: Նայեք, ուղիղ 2 շաբաթ է մայրուղու այդ հատվածը, որն ի դեպ Հայաստանը Վրաստանին կապող գլխավոր հանգույցներից մեկն է, նման անտեր վիճակում է: Էսօր 06:50 անցա՝ վիճակը նույնն է:

Հատկանշական է նաև այն, որ Նիկոլի նմանը, ով անընդհատ խոսում է արդյունավետ կառավարումից, ճիշտ ծախսելուց, կրթվելուց և չգիտեմ էլ ինչից, ամենատարրական հարցում ցույց է տալիս, ինչքան «խնամքով» է ծախսում պետբյուջեի միջոցները:

Նախ անորակ ասֆալտն ու տեղում իրականացրած ոչ ճիշտ լիցքը (պատբոռնին), խոսում է բարձիթողի արված աշխառանքի կազմակերպվածության մասին: Նշանակում է ոչ շինարարն է սրտացավ եղել, ոչ էլ ճանապարհի աշխատանքներն իրականացրած վերահսկող հանձնաժողովը:

Մի ուրիշ, ոչ պակաս կարևոր, անիմաստ աշխատանքի մասին: 14 օր էդ հատվածում 24 ժամ հերթապահում են պարեկներ: Այսինքն 336 ժամ պարեկի մեքենան մի կետում կանգնած է, ինչն իր հերթին բենզինի լրացուցիչ ծախս է, գումարած մեքենայի մարտկոցի հավելյալ գերծանրաբեռնվածությունը (փարոսիկներն ընդհանրապես չեն անջատվում, գեներատորն աշխատում է անընդհատ): Սա նշանակում է, որ մեքենաները գոյություն ունեցող անտերխանայի պատճառով շատ շուտով շարքից դուրս կգան:

Էսա Նիկոլի «իրական Հայաստանը»՝ բրախած ու անտեր, երբ բոլորը միայն զավզականում են, «գետնի վրա»՝ զրո»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b1d275196d1ef02ca9186dea160144f3?fbclid=IwY2xjawHnZidleHRuA2FlbQIxMQABHXy2czbrt8fEZEdcfznSC-VBemL2xnw3r7qjXYLSn2EilcD3z26u2aK38A_aem_XmIIhudYVX0TNLdYmOt74Q

 

Կիսվել սոց․ ցանցերում