Հինավուրց ժամանակներում Աստված ստեղծել էր տասը Ադամ, որ ընկերովի լինեին, մեկը ձուկ էրբռնում, մյուսը ոչխարի հոտն էր խնամում, մյուսը հողն էր մշակում, ու այդպես: Մի օր նրանք եկան Աստծո մոտ խնդրանքով: — Ամեն ինչ կա, բայց տխուր է, ինչ որ բան մեզ չի բավարարում: Աստված նրանց կավ տվեց և ասաց ․․․
— Գնացեք և ամեն մեկդ ձեզ համար ձեր իսկ ցանկությամբ կին ծեփեք, ինչպիսին որ ձեզ դուր է գալիս՝ գեր, նիհար, բարձրահասակ, փոքրամարմին, ես էլ նրանց մեջ հոգի կդնեմ: Եվ Աստված սկուտեղի վրա շաքար դրեց ու ասաց. — Այստեղ տասը կտոր է, ամեն մեկդ մի կտոր շաքար վերցրեք ու տվեք ձեր կնոջը, որպեսզի կյանքը նրա հետ քաղցր լինի: Այդպես էլ արեցին: Հետո Աստված բարկացավ. — Սկուտեղի վրա 11 կտոր շաքար կար, ով է երկու կտոր վերցրել:
