Ուկրшինայի զի նված пւժերը լայնածավալ հшրձակում են սկսել Ռ Դ Կուրսկի շրջանում

Ուկրաինայի Զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում։

Հաղորդվում է, որ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանի Սուջա գյուղից առաջ են շարժվել Բոլշոե Սոլդատսկոե գյուղի ուղղությամբ։ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվորեն օգտագործել են ծանր տեխնիկա: Հարձակումն իրականացվել է գետնի վրա՝ տեխնիկայի կիրառմամբ:

Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Հունվարի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ի սահմաններում (ՀՀ ժամանակով՝ 10:00), Կուրսկի ուղղությամբ ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար հակառակորդը հակահարձակման է անցել երկու տանկից, արգելափակող և 12 մարտական զրահատեխնիկայից բաղկացած գրոհային խմբով Բերդինի ֆերմայի ուղղությամբ»,- հայտնել են նախարարությունից։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խումբը՝ բաղկացած 12 զրահամեքենայից և հետևակից, որոնք փորձել են գրոհել։

Նշվել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը հետ մղելու գործողությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում