Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, ճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար:
