ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՄՐՋԻ ՄԵՋ ԲԵՌՆԱՏԱՐԻ ԲԱԽՄՍՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 18 ՄԱՐԴ Է ՏՈՒԺԵԼ

Գերմանիայի հյուսիսում առնվազն 18 մարդ է տուժել կամրջի մեջ բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ տեղի ոստիկանությանը հղումով։

Միջադեպը տեղի է ունեցել Շլեզվիգ-Հոլշտեյն (Շլեզվիգ-Հոլշտայն) գյուղի մոտ գտնվող A1 ավտոճանապարհին: Նախնական տվյալներով՝ բեռնատարի անվադողը պայթել է, որից հետո այն բախվել է կամրջին։ Վթարի հետևանքով վնասվել է ևս հինգ ավտոմեքենա։

Այժմ մայրուղին երկու ուղղություններով փակ է երթեւեկության համար։

 

Կիսվել սոց․ ցանցերում