11 երեխաների հայր Ռոբերտո Կառլոսը բաժանվել է 15 տարվա ամուսնությունից հետո

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, 51-ամյա Ռոբերտո Կառլոսը բաժանվել է 15 տարվա ամուսնությունից հետո, հաղորդում է El Mundo-ն։

Նրանք ունեն երկու դուստր։ Ռոբերտո Կառլոսը 11 երեխաների հայր է 7 կանանցից։

Արքայական ակումբի դեսպան Ռոբերտո Կառլոսն այժմ բնակվում է «Ռեալի» մարզաբազայում, քանի որ Իսպանիայում նրա երկու տներից մեկում ապրում է արդեն նախկին կինը երեխաների հետ, մյուսում՝ ազգականները։

Սպասվում է, որ ապահարզանի դատական գործընթացը կլինի բարդ, քանի որ նրանք պետք է բաժանեն 160 միլիոն եվրո գնահատվող ունեցվածք։

Կիսվել սոց․ ցանցերում