ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կոչ է անում հետևել վարակի վերահսկման պարզ միջոցներին.
«Հետևեք վարակի վերահսկման պարզ միջոցներին, որոնք կիրառելի են մի շարք շնչառական հիվանդությունների դեպքում՝
մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ
դիմակ կրեք մարդաշատ և վատ օդափոխվող տարածքներում
հազալիս և փռշտալիս անձեռոցիկով կամ արմունկով ծածկեք բերանը
պարբերաբար լվացեք ձեռքերը և մաքրեք մակերեսները»