Երևանում այրվել է չշահագործվող սրճարան

Հունվարի 8-ին՝ ժամը 11:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երվանդ Քոչարի փողոցում գտնվող չշահագործվող շինությունում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։27-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել են սրճարանի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

Կիսվել սոց․ ցանցերում