Իրшնի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մեկնել է Ադրբեջшն, այնուհետ կժամանի Հայաստան

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն ժամանել է Ադրբեջան:

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում Ալի Աքբար Ահմադիանն այցելել է Ադրբեջան ՝ անվտանգության, դիվանագիտության և քաղաքականության ոլորտներում կապերի ամրապնդման նպատակով:

Հրապարակումների համաձայն՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի նաև Հայաստան: Ահմադիանը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև  ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Կիսվել սոց․ ցանցերում