Սպասվում է Հայաստանի և Ադրբեջшնի սшհմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կունենան։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից՝ հավելելով, որ հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա հունվար ամսվա ընթացքում։

Կիսվել սոց․ ցանցերում