ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ այս պահին հայտարարելու կամ դիտարկելու որևէ բան չկա։
ԱՄն պետքարտուղարությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը։
«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնի ու Երևանի միջև:
