Վրաստանում սգո օր է՝ պետական դրոշները իջեցվել են

Հունվարի 9-ին Վրաստանում սգո օր է՝ կապված Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության Գալիի շրջանում տեղի ունեցած ողբերգության հետ։ Ի նշան սգո՝ վարչական շենքերի պետական ​​դրոշները իջեցվել են։

Հունվարի 5-ին Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։ Նրանց կհուղարկավորեն այսօր՝ հունվարի 9-ին։ Ավագ աղջիկը ութ տարեկան էր, կրտսերը մեկ տարեկան էլ չկար։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ողբերգության պատճառը եղել է անզգուշությունը։ Տատիկը որոշել է տունը տաքացնել փայտի վառարանի օգնությամբ, սակայն, ինչպես պնդում են հարազատները, կերոսինի փոխարեն սխալմամբ վերցրել է բենզինով տարան։

 

Կիսվել սոց․ ցանցերում