«Իրավիճակը քաոսային է». հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ

Եվս մեկ հրդեհ է բռնկվել Հոլիվուդի բլուրներ շրջանում՝ Լոս Անջելեսի ամենահայտնի թաղամասերից մեկում, որտեղ գտնվում է Հոլիվուդի հայտնի նշանը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել են իշխանությունները:

Այս շրջանի բնակիչներից մեկը CNN-ին պատմել է, որ ինքը տարհանվել է մինչ հեռախոսով ծանուցում ստանալը և մեկնել ընկերոջ մոտ: Տեղում իրավիճակը նա անվանել է քաոսային:

«Ճանապարհներին կանգնած են ոստիկանական և հրշեջ մեքենաներ, մարդիկ փորձում են հեռանալ»,- ասել է նա։

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտնել է, որ ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկվել Հոլիվուդ:

«Մենք Հոլիվուդ են ուղարկում ոստիկանության աշխատակիցներին՝ օգնելու հեշտացնել տարհանումը։ Մենք հապշտապ աշխատում ենք ճանապարհները փակելու, երթևեկությունը փոխելու և LAFD (հրշեջային) մեքենաների հասանելիությունը ընդլայնելու ուղղությամբ»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

 

Կիսվել սոց․ ցանցերում