Ըստ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի հաշվիչ Rate.am հարթակի տվյալների՝ հունվարի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 393 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 399.44 դրամը:
Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 402.69 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 416.88 դրամը:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.75 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.10 դրամը:
