2025-ի առաջին 6 օրվա տվյալներով օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղևորների թիվն աճել է 19.8 տոկոսով. վարչապետ

«2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է գրեթե նույնքան։

«ԵՄ-ից ստացած տվյալներով 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով»,- եզրափակել է վարչապետը:

Կիսվել սոց․ ցանցերում