Ուղիղ 1 ամիս առաջ lragrogh.com լրատվականը անդրադարձել էր այս տեսարանին, որ Երևանի Լվովյան փողոցում կեղտաջրերը դիտահորից արտահոսում են և տարածվում են ողջ փողոցով, այն ժամանակ մեր հրապարակումից հետո խնդիրը լուծվեց, բայց ուղիղ 1 ամիս անց նույն իրադրությունն է նույն վայրում։ Արդյոք հնարավոր չէ՞ խնդիրը վերացնել այնպես, որ չկրկնվի։ Միգուցե կոյուղագծերը այլևս չեն հասցնում սպասարկել տարածքը և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրանք փոխելու, կամ առհասարակ, միգուցե հնացե՞լ են տվյալ վայրի կոյուղագծերը և ժամանակավոր լուծումների փոխարեն հիմնավո՞ր լուծումներ են պետք, հարգելի Վիոլաջուր, Երևանի քաղաքապետարան և Նոր Նորք վարչական շրջան։ Գարշահոտությունն ու կեղտաջուրը տարածվում և մտնում են մարդկանց բնակարաններ, դրա հետ նաև սանիտարահամաճարակաբանական իրավիճակը կարող է վատթարանալ։
Տեսանյութ ՝ https://t.me/lragroghcom/1562
