Արքայական նվեր. Մյանման մի քանի փիղ է նվիրել Մпսկվային

Մոսկվայի Մեծ կրկեսը Մյանմայից փղի 6 ձագ է նվեր ստացել:

Վերնադսկի պողոտայում գտնվող կրկեսում տեղի է ունեցել մամուլի ասուլիս։

Մոսկվայի Մեծ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնին մամուլի ասուլիսում այս նվերը թագավորական է անվանել և շնորհակալություն հայտնել Մյանմարին, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը և Մյանմայում ՌԴ դեսպանատանը՝ փղերի տեղափոխումը կրկես հեշտացնելու համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ընդունել» է նվերն ու կերակրել կենդանիներին:

«Մենք հիմա մեծ նվերի շնորհանդեսին ենք, որը Մյանմա պետությունը տվել է մեզ՝ մեր երկրին։ Սրանք վեց փղեր են՝ հինգ աղջիկ և մեկ տղա։ Սրանք երիտասարդ փղեր են, նրանք երեքից չորս տարեկան են։ Դա իսկապես մեծ, լուրջ արքայական նվեր է»,- ասել է Զապաշնին։

Նրա խոսքով՝ ռուսական կրկեսներում ապրում է ոչ ավելի, քան 20 փիղ։ Նոր բնակիչներից մեկին անվանակոչել են Թինա՝ երգչուհի Թինա Թյորների անունով։ Կրկեսի ղեկավարը նշել է նաև, որ Մյանմայի և Ֆրանսիայի գործընկերների հետ նոր փղերին է վարժեցնելու։

Կիսվել սոց․ ցանցերում