Հաղորդավար Հրաչ Մուրադյանը խոսել է Կալիֆորնիայում մոլեգնած անտառային հրդեհների մասին և տեղեկացրել, որ իրենք և շատերը հրաշքով են ողջ մնացել։
«Հասկանում եմ, որ ես ու իմ նման լիքը մարդ հրաշքի արդյունքում են այս ամեն ինչից փրկվել։ Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամեն ինչը, բայց մասշտաբներն անհամեմատելի են էն ամեն ինչի հետ, որը երբևէ տեղի է ունեցել նախկինում»։
