Դատարանը բրիտանացուն թույլ չի տվել որոնումներ իրականացնել քաղաքային աղբանոցում, որտեղ սխալմամբ հայտնվել է նրա կոշտ սկավառակը՝ 750 մլն դոլար արժողությամբ բիթքոիններով

Մեծ Բրիտանիայում դատարանը թույլ չի տվել տղամարդուն որոնումներ իրականացնել Ուելսի Նյուպորտ քաղաքի աղբանոցում, որտեղ սխալմամբ հայտնվել է նրա կոշտ սկավառակը՝ 750 մլն դոլար արժողությամբ բիթքոիններով:

Ինչպես գրում է nypost.com-ը, 39-ամյա Ջեյմս Հոուելսն արդեն ավելի քան տասը տարի պայքարում է թանկարժեք կոշտ սկավառակը գտնելու նպատակով քաղաքային աղբանոցում որոնումներ անցկացնելու իրավունք ստանալու համար:

Հայտնի է, որ կոշտ սկավառակը սխալմամբ դեն է նետել Հոուելսի այն ժամանակվա ընկերուհին՝ 2013-ին, Նյուպորտում:

Ջեյմս Հոուելսն առաջարկել է ամբողջությամբ ֆինանսավորել աղբանոցում որոնումների գործընթացը և կոշտ սկավառակը գտնելու դեպքում բիթքոինների արժեքի 25%-ը տալ իշխանություններին, սակայն դատարանը հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ հաջողության հասնելու որևէ իրատեսական հեռանկար չկա:

Կիսվել սոց․ ցանցերում