Մասշտաբային հրդեհներն ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգում չեն դադարում, քամիների պատճառով անտառային հրդեհները, ինչպես արդեն գրել ենք, երեկվանից հասել են անգամ հայաշատ Գլենդել։
MediaHub-ը անընդհատ կապի մեջ է աղետի գոտում գտնվող մեր հայրենակիցների հետ: Վերջիններս նշում են, որ հեռախոսակապը Լոս Անջելեսում բավականին վատն է, ինտերնետը ևս վատ է աշխատում, և դրանից մարդիկ խուճապի մեջ են։
MediaHub-ը զրուցեց այս պահին Լոս Անջելեսում գտնվող հայ զբոսաշրջիկ Նարինե Մանուկյանի հետ․ «Բախտս չբերեց, հայտնվեցի թակարդում, չեմ կարողանում դուրս գալ և զբոսնել, անհանգիստ ենք, չգիտենք՝ ինչ կլինի: Այժմ Գլենդելում եմ, վիճակը նորմալ է, այստեղ կրակն այդքան չի հասել, ասում են, որ Գլենդելի լեռնային շրջաններում հասել է, բայց կոնկրետ իմ բնակվելու մասում՝ ոչ»։
