Շնորհակալություն ՀՀ ՊՊԾ, Ուկրաինայի ու Մոլդովայի պետական պահպանության և անվտանգության ծառայություններին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Պետական պահպանության ծառայության եւ Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իր տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։

«Ֆեյսբուք»-ի իր էջում Աննա Հակոբյանը նաև գրել է.

«Շնորհակալություն նաեւ Մոլդովայի Պետական անվտանգույթան եւ պահպանության ծառայությանը։

Կիեւ հասնելու համար անցել ենք Երեւան-Քիշնեւ օդային ճանապարհը, Քիշնեւ-Կիեւ ցամաքային ճանապարհը, որ տեւում է 8 ժամ»։

Գրառմանը կից Աննա Հակոբյանն Ուկրաինա-Մոլդովա սահմանին արված լուսանկար է հրապարակել:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել էր «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։

Կիսվել սոց․ ցանցերում