Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանն իր ելույթում:
«Շատերը չեն հավատում, բայց շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը: Դա անելիս մենք անպայման, նաև հիշել ենք, և դա իհարկե, մեր գնահատանքի ու հարգանքի տուրքն է Կարեն Դեմիրճյանին»,-ասաց Փաշինյանը:
