— Երբ Աստված ցանկացավ ձուկ ստեղծել, նա դարձավ դեպի ջուրը:
— Երբ Աստված ցանկացավ ծառեր ստեղծել, նա դարձավ դեպի հողը:
— Երբ Աստված ցանկացավ ստեղծել մարդուն, Նա դարձավ դեպի Իրեն:
— Եվ Աստված ասաց. «Եկեք ստեղծենք մարդուն մեր պատկերով և նմանությամբ»:
Ուշադրություն դարձրեք․
— Եթե ձուկը ջրից հանես, նա կսատկի; և երբ ծառն ես հանում հողից, նա նույնպես մեռնում է։
— Նույն կերպ, երբ մարդը բաժանվում է Աստծուց, նա մահանում է։
— Աստված է մեր կյանքի աղբյուրը:
Մենք ստեղծված ենք Նրա ներկայությամբ ապրելու համար:
-Մենք պետք է մեկ լինենք Նրա հետ, քանի որ միայն Նրա մեջ կյանքը գոյություն ունի:
Հիշենք.
— Առանց ձկան ջուրը մնում է ջուր,
իսկ ձուկն առանց ջրի ոչինչ է։
— Առանց ծառի հողը մնում է հող, իսկ առանց հողի ծառը ոչինչ է։
-Աստված առանց մարդու մնում է Աստված, բայց մարդն առանց Աստծո ոչինչ է:
Աստված օրհնի մեզ բոլորիս:
