Քարդшշյանները լքել են իրենց շքեղ առանձնատները. կրակը մոտ է, նրանք շտապ տարհшնվել են

Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով տարհանվել են իրենց առանձնատներից:

Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, Քրիս, Քայլի և Քենդալ Ջեններներըստացած հրահանգից անմիջապես հետո լքել են իրենց տները, քանի որ կրակը ցանկացած պահի կարող է հասնել այն թաղամաս, որտեղ ապրում է Քարդաշյանների ընտանիքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քարդաշյանները Գլենդելում հայկական Carousel Restaurant-ի միջոցով անվճար սննդով են ապահովում հրդեհների դեմ պայքարող հրշեջներին և կամավորներին։

Հիշեցնենք, որ Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի։

Կիսվել սոց․ ցանցերում