Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել ԱԹՍ-ի հшրձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը

Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել անօդաչու թռչող սարքի հարձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը:

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ հրդեհի վայրում «վառելիքի վերահսկվող այրման գործընթացը շարունակվում է»։ Շրջանի ղեկավարը Telegram-ի իր ալիքում գրել է, որ ծխի քանակությունը, ինչպես նաև հրդեհի տարածքը նվազում է։

Նավթի պահեստի վրա հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունվարի 8-ի գիշերը։ Տարածաշրջանային իշխանությունները հաղորդել են «արդյունաբերական օբյեկտի» հարվածի մասին, իսկ ավելի ուշ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ անօդաչու սարքերը հարձակվել են Էնգելսում գտնվող «Կրիստալ կոմբինատ» նավթային բազայի վրա:

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հենց այս բազան սպասարկում է ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմավարական ավիացիան, որը պարբերաբար օգտագործվում է Ուկրաինայի տարածքում հարվածներ հասցնելու համար։

Հրդեհի մարման առաջին օրը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:

Կիսվել սոց․ ցանցերում