ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ուրվագծել է այն հիմնական սկզբունքները, որոնք, իր կարծիքով, պետք է ընկած լինեն Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ցանկացած համաձայնագրի հիմքում:
Նա ընդգծել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է Ուկրաինային իրավունք տա` ինքնուրույն որոշումներ կայացնելու իր տարածքի, բնակչության և ինքնիշխանության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, երրորդ կողմ պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի միջամտությունն այս գործընթացներին անընդունելի է։
Սալիվանը նաև մտահոգություն է հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մարտերի վերսկսման հնարավորության վերաբերյալ: Նա կարծում է, որ անհրաժեշտ է Ուկրաինային տրամադրել հակամարտող կողմերի անվտանգության հուսալի երաշխիքներ՝ ապագայում պատերազմի շարունակությունը կանխելու համար։ Սալիվանը կարծում է, որ Արևմուտքը պետք է առանցքային դեր խաղա այս երաշխիքների տրամադրման գործում՝ կանխելու համար Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու ցանկացած փորձ հրադադարի հաստատումից հետո:
Այսպիսով, ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն ընդգծում է ոչ միայն ռազմական գործողությունների դադարեցման, այլև Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը։
