Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, թե տրանսպորտային քարտերը կակտիվանան տոմսային փաթեթի լիցքավորումից հետո մինչև 3 ժամում։
Այս մասին նա նշել է Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ։
«Անմիջապես օգտագործման պայմաններում կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ, դրա համար հայտարարում ենք, որ տրանսպորտային քարտը լիցքավորումից հետո հիմնականում երեք ժամվա ընթացքում կակտիվանա, որովհետև կապված է ծրագրային թարմացումների, բոլոր վալիդատորներին քարտի ձեռքբերման, տոմսային փաթեթի կցման, ինֆորմացիայի փոխանցման հետ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ քարտը երեք ժամում ակտիվանում է հիմա, քանի որ մեծ են քարտերի ներդրման ծավալները, իսկ հետո, երբ հոսքը նվազի, այդ ժամկետը կկրճատվի: Գրիգորյանը նշել է, թե պարտադիր չէ, որ 3 ժամում ակտիվանա, այլ՝ հնարավոր է ավելի կարճ։
