Տրանսգենդեր կինը հեռացրել է վեց կողերը հանուն ավելի բարակ իրանի, եւ հիմա նախատեսում է դրանք վերածել թագի

Տրանսգենդեր կինը Քանզասսիթիից հեռացրել է վեց կողերը հանուն ավելի բարակ իրանիեւ հիմա նախատեսում է դրանք վերածել թագի։

Էմիլի Ջեյմսը վիրահատության վրա ծախսել է հսկայական՝ 17 հազար դոլար եւ այրվում է այս արտասովոր միջամտությունը ամենաարտասովոր ձեւով հավերժացնելու ցանկությունից։

«Ես ցանկանում եմ դրանցից թագ պատրաստել»,- ասել է 27-ամյա Ջեյմսը Caters News-ին: «Նրանք թույլ տվեցին ինձ պահել կողոսկրերսորոնք սկզբում պատրաստվում էի նվիրել իմ լավագույն ընկերոջը»:

Սոցցանցերում նա պատմել է միջամտություններիինչպես նաեւ վերականգնման ընթացքի մասին՝ արժանանալով հեռուստադիտողների հակասական արձագանքներին։

«Երեք օր հետո յուրաքանչյուր կողմից երեքական կող կհեռացնեն»,- ասել է նա մի տեսանյութում միջամտությունից առաջ։ «Ես պատրաստվում եմ Էմիլիի ոճով բարբեքյու սարքել»,- կատակել է նա:

Վերականգնման ընթացքում նա համացանցում նշել էոր կոսմետիկ նպատակներով հեռացրել է կողոսկրերը եւ պահել  է հեռացված կողերը:

«Ես նախատեսում եմ դրանցից թագ պատրաստել»,- նշել է նա:

«Ինձ ասել ենոր դրանցից շան խաղալիք կամ արգանակ կպատրաստեն»,- նշել է Ջեյմսը: «Անձամբ ես կարծում եմոր իմ միսը համեղ կլինի»:

Չնայած որոշ մարդկանց առաջարկություններին՝ Ջեյմսն ասել էոր ոչ մի ձեւով չի ուտի իր կողերը:

«Մարդու միս ուտելը կարող է բազմաթիվ հիվանդություններ առաջացնելորոնք մահացու են»,- ասել է նա: «Ուստի ես չեմ մասնակցի կանիբալիզմինշնորհակալություն»:

Շատերը կատակել եւ մեկնաբանել են Ջեյմսի տարօրինակ որոշումըսակայն նա անտեսում է ատելության խոսքը։

Կիսվել սոց․ ցանցերում