Խաղողի հյութն օգտակար է տղամարդկանց լիբիդոյի համար

Այն տղամարդիկովքեր կանոնավոր կերպով խաղողի հյութ են խմումկարող են զգալիորեն նվազեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի (ԷԴհավանականությունըհատկապես տարեց տղամարդիկվկայում է The Aging Male ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը:

Հյուսիսային Չինաստանի Տյանցզինի բժշկական համալսարանի գլխավոր հիվանդանոցի հետազոտողները պարզել ենոր նրանց համեմատովքեր ընդհանրապես խաղողի հյութ չեն խմումշաբաթական հինգ կամ ավելի անգամ խաղողի հյութ օգտագործող տղամարդկանց մոտ նկատվել է ԷԴի հետ կապված խնդիրների 79 տոկոս նվազում:

«Խաղողի հյութը չֆերմենտացված ըմպելիք է՝ մի շարք ֆենոլային միացություններով եւ ոչ ֆլավոնոիդ միացություններովորոնք օգտակար են առողջության համար»,- գրել է հետազոտության հեղինակ Լիվեյ Վուան: «Ըստ տարբեր խաղողի տեսակների հյութերի ուսումնասիրությունների՝ կարմիր խաղողի հյութը պարունակում է ավելի շատ ֆենոլային քիմիկատներքան սպիտակ խաղողի հյութըեւ կարող է ունենալ գերազանց հակաօքսիդանտ հատկություններ»:

Լիբիդոն խթանող հատկություններից բացի՝ կարմիր խաղողի հյութը հատկապես հայտնի է նաեւ սիրտանոթային համակարգի առողջության բարելավման համար՝ ամրացնելով արյունատար հյուսվածքները եւ պաշտպանելով բարձր խոլեստերինի հետեւանքով առաջացած վնասներից:

Կիսվել սոց․ ցանցերում