«Օպել»-ը Հրազդանի կիրճում կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել գետի ափի բետոնե հատվածում. վիրшվորներ կան

Հունվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Նարեկ Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա կիսակողաշրջված վիճակում հայտնվել գետի հունի մոտ՝ բետոնե հատվածում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կիսվել սոց․ ցանցերում