Կիևը հուսով է, որ Թրամփի երդմնակալությունից հետո պшտերազմն ավարտելու հնարավորություն կստեղծվի. Սիբիհա

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է՝ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի, և Կիևը հուսով է, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո նման հնարավորություն կստեղծվի:

Դիվանագետը խոսել է մարտի դաշտում իրավիճակից, տեղեկացրել, որ ռուսական ուժերն օկուպացրել են Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը և այժմ առաջ են շարժվում Արևելքում: «Դոնբասում իրավիճակն իրոք բարդ է»,- նշել է Սիբիհան, միևնույն ժամանակ հավելել, որ ռուսական բանակին լուրջ կորուստներ են պատճառվում:

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Կուրսկի ուղղությամբ գործողությունները ևս շարունակվում են, և դրանք պետք է առավելություն տան Կիևին հնարավոր բանակցություններում։

Կիսվել սոց․ ցանցերում