Նեյմարը գերազանցեց Պելեի ռեկորդը

Նեյմարը գերազանցել է Պելեի ռեկորդը Բրազիլիայի հավաքականում պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով, հաղորդում է conmebol.com-ը։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Նեյմարը երկու գոլ է խփել Բոլիվիայի թիմին եւ ազգային թիմում իր գոլերի քանակը հասցրել է 79-ի։ Պելեն 77 գոլ է խփել ազգային թիմի հետ հավաքականների դեմ պաշտոնական խաղերում։

Բրազիլիայի հավաքականը Բոլիվիայի թիմին հաղթել էր 5:1 հաշվով եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Կիսվել սոց․ ցանցերում