ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Չինաստանի իշխանությունները քննարկում են TikTok-ի վերահսկողությունը «X» սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին հանձնելու հարցը՝ ԱՄՆ-ի պահանջներին համապատասխանելու համար, հաղորդում են Bloomberg-ը և The Wall Street Journal-ը միաժամանակ:

Մանրաամսնելով, նշվում է, որ Չինաստանի կառավարությունը քննարկում է TikTok-ի ամերիկյան դուստր ձեռնարկությունը՝ TikTok US-ը, վաճառել միլիարդատեր Իլոն Մասկին։ Այս մասին հունվարի 14-ին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ TikTok-ը կաջակցի «X»-ի՝ գովազդատուներ ներգրավելու ջանքերին, իսկ Մասկի արհեստական ինտելեկտի xAI ընկերությունը կարող է մուտք ունենալ մեծ ծավալի տվյալների, նշում է գործակալությունը և հավելում, որ բանակցությունները նախնական փուլում են։
Ամերիկյան The Wall Street Journal թերթը նույնպես գրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Չինաստանի կողմից Մասկի հետ գործարք կնքելու հնարավորության մասին։

TikTok-ի ներկայացուցիչ Մայքլ Հյուզն իր հերթին հերքել է TikTok-ը Մասկին փոխանցելու հնարավորությունը։

«Ոչ ոք թող չսպասի, որ մենք մեկնաբանենք մաքուր գեղարվեստական հորինածքը», — ասել է Հյուզը The Verge-ին և BBC-ին:

Լրատվամիջոցները նաև գրում են, որ ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում չինական TikTok-ի սեփականատիրոջ՝ ByteDance-ի վրա, որպեսզի վաճառի իր ամերիկյան միավորը նախազգուշացումների ֆոնին, թե Պեկինը կարող է մուտք ունենալ ԱՄՆ սոցիալական մեդիայի օգտատերերի տվյալներին:

270-օրյա ժամկետը լրանում է հունվարի 19-ին, հիշեցնում է dpa-ն։ Այս օրը ուժի մեջ կմտնի օրենք, որը ByteDance-ին պարտավորեցնում է TikTok-ը վաճառել ամերիկյան ընկերությանը։

Դեկտեմբերի վերջին Դոնալդ Թրամփը իր հերթին խնդրել էր ԱՄՆ Գերագույն դատարանին հետաձգել TikTok-ի արգելքի մասին օրենսդրությունը կամ ստիպելու դրա սեփականատիրոջը վաճառել այն:

«Հաշվի առնելով այս գործի նորությունն ու բարդությունը՝ դատարանը պետք է դիտարկի օրենքով սահմանված վերջնաժամկետը կասեցնելու հարցը՝ այս հարցերը լուծելու համար ավելի շատ ժամկետ տալու համար», — մեջբերել է գործակալությունը Թրամփի փաստաբանների նամակից մի հատված:

Ըստ նախնակն տեղեկատվության՝ հունվարի 19-ից TikTok-ն ԱՄՆ-ում կդադարի թարմացվել, կանհետանա App Store-ից ու Google Store-ից, եթե Գերագույն դատարանն առաջիկա 5 օրվա ընթացքում այլ որոշում չկայացնի: Սա իր հերթին նշանակում է՝ 170 միլիոն ամերիկացի օգտատեր կզրկվի պլատֆորմից։

Չսպասելով վերջնական որոշմանը, ամերիկացիները սկսել են արդեն այլընտրանք փնտրել TikTok-ին: Նմանատիպ մեկ այլ հարթակ՝ RedNote-ը ամերիկյան AppStore-ում ժամ առ ժամ ներբեռնման ռեկորդներ է սահմանում։ Տիկտոկերները այն ներբեռնում են որպես այլընտրանք, սակայն հայտարարում, որ կորցնելու են մեծ լսարաններ ու ֆինանսական միջոցներ:

Կիսվել սոց․ ցանցերում