Մեծ սաղավարտի 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր 430-րդ հանդիպումն է անցկացրել Մեծ սաղավարտի հիմնական մրցաշարում: Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հանդիպել է աշխարհի 125-րդ ռակետ, պորտուգալացի Խայմե Ֆարիայի հետ։ Հանդիպումն ավարտվել է Ջոկովիչի հաղթանակով։ Այսպիսով, Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած հանդիպումների քանակով գերազանցել է 20-ակի գլխավոր չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը։
Ջոկովիչը՝ Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիր
