Վերջին պահին հրաժարվում են Գшզայում հրшդադարի պայմանավորվածությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ՀԱՄԱՍ-ը վերջին պահին հրաժարվում է Գազայում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններից։

«ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից և վերջին պահին ստեղծում է ճգնաժամ, որը խոչընդոտում է համաձայնությանը։ Կառավարությունը չի գնա հանդիպման, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի դադարեցրել համաձայնագիրը փոխելու փորձերը», — ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կատարում բանակցությունների արդյունքում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու հարցում եկել են համաձայնության։

Կիսվել սոց․ ցանցերում