Ամերիկացի նախկին պաշտոնյա Քեթրին Օսթին Ֆիտսը հայտարարել է, որ սկանդալային ռեփեր եւ վերջին շրջանում տարբեր ծանր մեղադրանքների տակ հայտնված P.Diddy-ն կարող է մեղավոր լինել Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելեսի շրջանում մոլեգնող հրդեհների կազմակերպման մեջ։ Այս մասին հայտնում է Radar Online-ը։
Նախկին պաշտոնյան ասել է, որ ռեփերը կարող էր դա անել իրեն մեղսագրվող հանցագործությունների ապացույցները վերացնելու համար։ Քեթրին Օսթին Ֆիթսը ուշադրության է հրավիրել այն փաստը, որ P.Diddy-ի հանրահայտ մտորիմներին պատկանող ունեցվածքը որեւէ կերպ չի տուժել տեղի ունեցած ողբերգության պատճառով։
«Նրա կազմակերպած երեկույթների բոլոր մասնակից հանրահայտ անձանց լոս-անջելեսյան տները, լինեն դրանք՝ Jay Z-ն, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Էշթոն Կաչերը, Լեո դի Կապրիոն եւ այլոք, մնացել են անխաթար»,- ասել է նա։ Օսթին Ֆիթսը հիշեցրել է, որ բազմաթիվ նախադեպեր են եղել, երբ հանցանքի ապացույցները թաքցնելու կամ վերացնելու համար մարդիկ շատ ավելի սարսափելի բաներ են կատարել։
