Վրաստանի վարչապետը ժամանել է Ադր բեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։

Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվե են երկու երկրների պետական դրոշները, Վրաստանի վարչապետի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել են փոխվարչապետ Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնյաներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոբախիձեն իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ կնախագահի Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները։

Նախատեսված են նաև Իրակլի Կոբախիձեի հանդիպումները Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Կիսվել սոց․ ցանցերում