Իրшնի նախագահը ժամանել է Մпսկվա․ ինչ է նախատեսված

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով  այսօր ժամանել է Ռուսաստան։ Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իրանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։

Նախատեսվում է, որ Փեզեշքիանը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո նախագահները կստորագրեն Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։

Կիսվել սոց․ ցանցերում