ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը հեռախոսով քննարկել են մի շարք հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Կիսվել սոց․ ցանցերում