ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք՝ մրցավայրում. ՀՖՖ–ն հրապարակել է Թпւրքիш–Հայաստան խաղի լավագույն պահերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է մեր հավաքականի Թուրքիա մեկնելը, նախաղային վիճակն ու հանդիպման լավագույն պահերը։

 

Տեսանյութին կից ՀՖՖ–ն գրել է. «Մենք՝ մրցավայրում»:

 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այս գիշեր Թուրքիայից վերադարձել է հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանում ազգային թիմին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ ՖԱՖ շարժումից։

 

Հիշեցնենք, որ Թուրքիա — Հայաստան խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով:

 

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին՝ Երեւանում ընդունելով Խորվաթիայի թիմին։

Կիսվել սոց․ ցանցերում