Տարիներ առաջ երգչուհի Աննա Խաչատրյանը մեծ հայտնություն էր վայելում, նա ժամանակ առ ժամանակ նոր երգեր էր ներկայացնում  և վայելում հանդիսատեսի սերը:

Սակայն եկավ ինչ որ ժամանակահատված, որ նա սկսեց այնքան էլ ակտիվ գործունեություն չծավալել:

Աննա Խաչատրյանն իր կարիերայի ընթացքում հաճախ մասնակցել է տարբեր հարցազրույցների, որտեղ  փորձել է խնամքով թաքցնել իր անձնական կյանքը։  Սակայն, օրեր առաջ երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ երաժիշտ Արման Փահլևանյանի հետ է։

Հրապարակումը բավական ջերմ էր և սիրառատ, դե իսկ մեկնաբանություններում ընկերներն ու հետևորդները շտապել էին երջանկություն մաղթել նրանց։

Արդեն այսօր երգչուհին ցույց է տվել սիրելիի անակնկալն`ուղղված սիրել:

«Շնորհակալ եմ, իմ սեր»,- հրապարակմանը կից գրել է Աննան: