ԹՐԱՄՓԸ ԿԶԲԱՂՎԻ ՆԱԵՒ ՀՈԼԻՎՈՒԴԻ ՎԵՐԱԾՆՆԴՈՎ 

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհահռչակ դերասաններ Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին եւ Ջոն Վոյթին նշանակել է Հոլիվուդում իր հատուկ դեսպաններ։ Այս մասին հայտնում է Variety-ն։

«Այս երեք շատ տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները եւ ես կանեմ այն, ինչ նրանք կառաջարկեն»,- հայտարարել է Թրամփը, նշելով, որ առաջիկայում գալու է Հոլիվուդի Ոսկեդարը։ Դերասանների խնդիրն է լինելու Հոլիվուդի վերականգնումը, քանի որ վերջին տարիներին Հոլիվուդը արտասահմանյան շատ հաճախորդներ է կորցրել։

 

Կիսվել սոց․ ցանցերում