Բшքվում միայն Ռուբեն Վարդանյանը չի, ու միայն ԼՂՀ նախկին ղեկավարները չեն

Բաքվում միայն Ռուբեն Վարդանյանը չի , ու միայն ԼՂՀ նախկին ղեկավարները չեն .
Մենք ունենք նաեւ այլ պահվող անձինք (գերիներ) .
Ինչու՞ է ձեզ թվում , որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգում են ,մյուս հասարակ հայ տղաներին `ոչ .
Ինչու՞ է ձեզ թվում , որ Դավիթ Բաբայանը սպիտակել է, մյուս հասարակ հայ տղաները , որոնք եւս Ալիեւի գերիներն են `ոչ …
Էնպես չի , որ հրճվելու կադրեր են . կողմ կլինեի, եթե առհասարակ էս կադրերը չտեսնեի ու այս մարդիկ Հայաստանում դատվեին ու Հայաստանում կրեին իրենց արժանի պատիժը , բայց իրենք մենակ չեն ադրբեջանական բանտերում ու իրենց արյունը կապույտ կամ ոսկեգույն չի .
Մյուսների մասին էլ խոսե՛ք, կամ առհասարակ լռե՛ք …
Մյուսները հիմնականում տարբեր պայմաններում գերության մեջ հայտնված , բայց հազար անգամ ավելի անմեղ հայեր են , ովքեր ավելի արժանի են , որ համահայկական աղմուկ բարձրանա , ու մի օր շուտ տուն գան …
Չգիտես ինչու <<Ադրբեջանում պահվող անձանց մասին>> ներհայաստանյան աղմուկը հիմնականում միայն նախկին ԼՂՀ <<ԷԼԻՏԱՅԻ>> շուրջ ու մասին է .
Աղբյուր ՝

Կիսվել սոց․ ցանցերում