Էլեկտրական «BYD»-ը բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշին և քարերին

Հունվարի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում էլեկտրական «BYD» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել հին ճանապարհահատվածում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում