Դերասան Գրիգոր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կնոջ տարեդարձը։ Նա գրել է.
«Ճակատագիրս։
Դու եկար իմ կյանք, որ փոխես ամեն ինչ, փոխես դեպի լավը, փոխես ու դառնաս իմ կյանքի հաջողության թալիսմանը։ Դու ծնվեցիր ու ճակատագրով դարձար իմը, իմ սերը, կյանքը, արևը, սիրտը։
Չեմ պատկերացնում անգամ մեկ օր առանց քեզ, սիրում եմ գժի պես ու ուզում եմ, որ միասին ապրենք շատ երկար, ուզում եմ ծերանանք միասին, լինենք տատիկ ու պապիկ։
Ծնունդդ շնորհավոր… ճակատագիրս։»
